Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Եվ նա հասարակության աչքում որպես «վատ մարդ» կարգվեց

Եվ նա հասարակության աչքում որպես «վատ մարդ» կարգվեց
03.07.2025 | 16:32

Արդյո՞ք վատ մարդ է Աղազարյան Հովիկը:

Վերջինս դեռևս 90-ականներից փորձեց ապրել հասարակության հաշվին։

Սակայն հասարակությունը չէր ուզում, որ նա ապրի իր հաշվին։

Իսկ այս տեսակետների հակասությունն Աղազարյան Հովիկը չկարողացավ տանել, քանի որ բռնկվող բնավորություն ուներ։

Եվ այդ պատճառով նա հասարակության աչքերում որպես «վատ մարդ» կարգվեց:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 4376

Մեկնաբանություններ